Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև ապրիլի 30-ի ժամը 18:00-ն ԱԺ խմբակցություններն ունեն ժամանակ` ներկայացնելու իրենց որոշումը վարչապետի ընտրության վերաբերյալ: «Մինչ այդ ժամկետը ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի իր որոշումը վարչապետի ընտրության վերաբերյալ»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե ստեղծված իրավիճակում ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն թեկնածու չառաջադրի, Շարմազանովն ասաց. «Կարեն Կարապետյանը, Գևորգ Կոստանյանը, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են արտահայտում, դա այդ մարդկանց անձնական կարծիքն է»:
Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն ժողովրդավարական կուսակցություն է, իսկ բազմակարծություն միշտ եղել է, կա ու կլինի: «Մեզ մոտ որոշումների հանգում են տարբեր կարծիքներ քննարկելու արդյունքում, բոլոր կարծիքները կքննարկենք, կգանք միասնական որոշման: Մեր որոշումը լինելու է միասնական, իսկ հիմքում լինելու է ՀՀ անվտանգությունը, պետական շահն ու ներքին կայությունը»,- եզրափակեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին հրավիրված ԱԺ հատուկ նիստում քննարկվելու է վարչապետի ընտրության հարցը: Առայժմ կա մեկ թեկնածու` «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: