կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-10 11:03
Քաղաքական

Ո՞վ ա գալու վլաստի, Նիկո՞լը, հա՞. Սեյրան Սարոյանը թերահավատ է

Ո՞վ ա գալու վլաստի, Նիկո՞լը, հա՞. Սեյրան Սարոյանը թերահավատ է

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը թերահավատ է, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին կհաջողվի ժողովրդին դուրս բերել փողոց և խափանել իշխանությունների ծրագրերը: «Ի~, գործիդ գնա, անո'ւշ մարդ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Իսկ թե ինչո՞ւ է թերահավատ, այսպես բացատրեց. «Որովհետև գիտենք, որ չի լինի ոչ մի բան: Ես մեր ժողովրդին լավ եմ ճանաչում»:

Դիտարկմանն էլ` ուզում են ԱԺ մուտքերը փակել, որ պատգամավորները չկարողանան ներս մտնել, ի՞նչ կանի այս դեպքում, պատասխանեց. «Ա'յ մարդ, ոնց որ սաղ, նենց էլ ես: Ա, ո՞վ կարա փակի, ո՞վ ա գալու փակի, ինչի՞ մասին եք խոսում: Էրեխե'ք, մեկ-մեկ ընկնում եք երազանքների գիրկը, ա'յ տնաշեններ: Ըտենց բան չի կարա լինի, ժողովուրդը չի հելնելու, ժողովրդին խաբել չի լինում, ժողովրդին ավելի շատ հետաքրքրում ա իր ապրելակերպը, իր անվտանգությունը: Հերիք ա, էդ ժողովուրդը մեղք ա, հա: Ասենք, որ եկան փակին, ո՞վ ա գալու վլաստի, Նիկո՞լը, հա՞: Ի՞նչ ա փոխվելու, հենա նորմալ էթում ենք առաջ, էլի»:

Հարցին` ինչո՞ւ` ոչ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորը պատասխանեց. «Ա'յ մարդ, ես Նիկոլի դեմ բան չունեմ ասելու, նորմալ տղա ա, իրա գործն ա անում, թող շուխուր ա, անի, էլի: Պիտի շուխուր ըլներ, չէ՞: Հիմա որ մուզիկ էղնի, թմբուկ-մբուկ չեղնի, տենց կեղնի՞»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախկին հայտարարությանը, թե չի հավակնի վարչապետի պաշտոնին, Սարոյանն ասաց, որ ժողովրդի ու կուսակցության պահանջ կա: «Ինչի՞, Սերժ Սարգսյանը կարա կուսակցությանը չենթարկվի՞, էդ ո՞նց եղավ: Այսինքն` կուսակցության բոլոր անդամները կարան կուսակցության որոշումներին ենթարկվեն, Սերժ Սարգսյանը կարա չենթարկվի՞: Հանրապետականին ժողովուրդն ա, չէ՞, ընտրել, դե թող էթային, Նիկոլին ընտրեին: Կգա ժամանակ, որ կզգան` Նիկոլի կարիքը կա, կարող ա Նիկոլին ընտրեն: Հիմա, իհարկե, նրա կարիքը չկա: Անվտանգության խնդիր կա: Էն որ ժողովուրդն ա զգում իրա մաշկի վրա, ոչ մեկ չի կարա զգա: Նենց որ հանգիստ եղեք»,- ասաց նա: