|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց մարզերում շինարարության ակտիվացման և գլխավոր հատակագծերի մշակման վերաբերյալ: Վարչապետի խոսքով` շինարարության ակտիվության գնահատման չափանիշներից է շինարարության թույլտվությունների տրամադրումը: 2017-ին 1003-ով ավելի թույլտվություն է տրվել` 2016-ի համեմատությամբ: Սակայն, չնայած դրական դինամիկային, պետք է արձանագրել, որ համայնքների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի գոտեվորման նախագծերի բացակայությունը խոչընդոտ է մարզերում շինարարական աշխատանքների նախաձեռնման, հատկապես կանխատեսելիության տեսանկյունից:
Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետերին` մեկամսյա ժամկետում մշակել համայնքների ղեկավարների կողմից շինարարության թույլտվությունների տրամադրման միասնական նորմատիվային մոտեցումներ: