Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ՄԿՈՒ ոլորտում հավաստագրման քննություններն հաջողությամբ հանձնած 30 հավակնորդի հանձնել է նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր: Շնորհավորելով հավաստագրված հավակնորդներին՝ նախարարի տեղակալը նրանց մաղթել է նպատակային գործունեություն կրթություն ոլորտում.«Մեր պետության և սերնդի հետագա ճակատագիրը կախված է պետական մտածողություն ունեցող ղեկավարներից, այդ թվում նաև կրթական հաստատությունների տնօրեններից: Կառավարման գործը հատկապես կրթության ոլորտում բարդ է, պատասխանատու և լի բազմաթիվ խնդիրներով: Իմ հորդորն է, որ դուք երբեք չընկճվեք՝ վստահ լինելով, որ ձեր կատարած գործը պետական կարևորություն ունի»,- իր խոսքում նշել է Մկրտչյանը:
Նշենք, որ տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագիրն ուժի մեջ է հինգ տարի ժամկետով, հետևաբար հավաստագիր ստացած տնօրենների հավակնորդներն իրավունք են ստանում առաջիկա հինգ տարիներին մասնակցել ՄԿՈՒ ոլորտում առկա տնօրենների թափուր տեղերի մրցույթներին: