|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Դեղերը դեղատոմսերով գնելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ թմրամիջոցների, հոգեմետ դեղերի դուրս գրման նշանակալի թեթևացում է տեղի ունեցել:
«Այն հիվանդները, որոնք իրենց կյանքի ընթացքում ձեռք են բերել հիվանդություն և ցավային սինդրոմ, որը չի կարող բուժվել և պակասեցվել սովորական դեղերի միջոցով, կարիք ունեն թմրամիջոցների: Նախկին կարգը պահանջում էր մոտ 3-4 կնիք և մի քանի ստորագրություններ, որ մի քանի օրում հիվանդը կամ նրա հարազատները կարողանային դեղը ստանալ: Հիմա այս արգելքները հանված են»,- ասաց նա:
Խաչատրյանը նշեց, որ իրենք համարում են, որ բժշկական ցուցումներով, նաև հիվանդի առողոջությունից ու ցավը հանգստացնելու պահանջից ելնելով, ցանկացած բժիշկ, ոչ միայն օնկոլոգները, ցանկացած բուժող բժիշկ կարող է նշանակել թմրամիջոցներ: «Սա շատ կարևոր հանգամանք է, մանավանդ, որ մենք ուզում ենք զարգացնել պալիատիվ օգնությունը ՀՀ-ում»,- շեշտեց նա:
Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ նոր որոշմամբ՝ ոչ մի դեղատոմսի տակ չի պարտադրվում կնիքի առկայությունը: «Այսինքն՝ պարտադիր պահանջ` կնքել դեղատոմսերը, չենք դրել»,- ասաց նա: