կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-24 10:15
Հասարակություն

«Մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կպոկենք»

Իմ կուսակցությունն իմ հայրենիքն է:

* * *

Մենք ֆետայի կոչուելու պատիւին արժանացանք, ուշադիր պէտք է ըլլանք որ մեր վրայ խօսք չի գա:

* * *

«Բոլորը թող իմանան՝ դիւանագիտութիւն ալ կը խաղանք, սրիկաներ կուգան մեր մօտ, երեսնին ալ կը խնդանք՝ բարի տեսքով… Բայց հետայսու մեր ատամները պողպատ են, մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կը պոկենք»,-Արցախյան ազատամարտի տարիներին ասել է «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Կարո Քահքեջյանը (Սպիտակ արջ):

Այսօր Կարո Քահքեջյանը` Սպիտակ արջը, կդառնար 56 տարեկան

Նա ծնվել է 1962 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1978 թվկանաին Գերմանիայում սովորում է ճարտարապետություն, ապա Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում, ապա՝ հաստատվում Կալիգորնիայի Ֆրեզնո քաղաքում:

Լիբանանում ապրելու տարիներին Սպիտակ արջը մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասերի ինքնապաշտպանությանը, իսկ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ժամանել է Հայաստան՝ օգնելու նպատակով:

Արցախյան ազատամարտի տարիներին Շահե Աճեմյանի հետ կազմում է «Խաչակիրներ» ջոկատը,և 1991-1993 թվականներին մասնակցում ՀՀ Արարատի, Տավուշի, ԼՂՀ Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Նա Մարտակերտի շրջանի Պուշկենյալ բարձունքի ազատագրման ժամանակ՝ մինչև հիմնական ուժերի հարձակումը, իր ջոկատով մարտնչել է հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պահպանել բարձունքը և մարտում զոհվել (հունիսի 26, 1993թ.):

Նրա աճյունը ամփոփված է Եռաբլուրում: 

Garo Kahkejian.jpg