կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-22 18:04
Հասարակություն

Հայտնի են ԱԺ-ի կողմից առաջադրված` դատական խորհրդի 5 թեկնածուները. կոալիցիան միասնաբար է ընտրել թեկնածուներին

Հայտնի են ԱԺ-ի կողմից առաջադրված` դատական խորհրդի 5 թեկնածուները. կոալիցիան միասնաբար է ընտրել թեկնածուներին

Արդեն հայտնի են Ազգային ժողովի կողմից առաջադրված` բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների թեկնածությունը: Խորհրդարանում լրագրողներն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե թեկնածուներից ում է առաջադրել ՀՅԴ-ն:

Նա պատասխանեց, որ չեն ուզում առանձնացնել, որ թեկնածուին է ՀՅԴ-ն առաջադրել, որին` ՀՀԿ-ն: «Ասում ենք` թեկնածուները համատեղ են: Բնականաբար, քննարկումների ժամանակ  ներկայացրել ենք մեր պատկերացրած թեկնածուին: Քննարկման ժամանակ իրենք իրենցն են առաջադրել, մենք` մերը: Կոալիցիոն համագործակցության շրջանակներում որոշեցինք, որ կոալիցիան պետք է ունենա միասնական դիրքորոշում, մանավանդ, որ ընտրվում է 3/5-րդ մեծամասնությամբ, իսկ կոալիցիան միասին ունի այդ ձայները: Ուստի ճիշտն այն էր, որ միասին համաձայնենք, մենք իրենց թեկնածուի հետ կապված, իրենք էլ` մեր թեկնածուի հետ, որ առաջադրած թեկնածուների ցուցակը հաջողի, սա է տրամաբանությունը»,- բացատրեց Ռուստամյանը:

Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների թեկնածուներն են` Սահմանադրական դատարանի գործող նախագահ Գագիկ Հարությունյանը, իրավագիտության պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիպարիտ Մելիքջանյանը, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հայկ Հովհաննիսյանը,  իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Մեղրյանը: