Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հրայր Թովմասյանը 64 կողմ, 27 դեմ, 2 անվավեր եւ քվեախցում թողնված եւ հաշվի չառնված 1 դեմ ձայներով ընտրվեց Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ:
ՍԴ նորաթուխ նախագահին դեռ շատ փորձություններ են սպասվում, սակայն այսօր նա առաջին հարվածն է ստացել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից:
«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ վարչապետի ընտրությունը բաց քվեարկությամբ անցկացնելու որոշման ժամանակ հաշվի է առնվել Գերմանիայի փորձը, պատասխանել է. «Ոչ, չգիտեմ՝ ով է ասում, բայց ճիշտ չի ասում»: Նման պնդում արել է այլեւս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բոլորովին վերջերս «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում: Դավիթ Հարությունյանը դժվար չիմանար այս մասին:
Ինչ վերաբերում է Թովմասյանին, , ապա նա իսկապես ճիշտ չի ասել, որովհետեւ մարտի 14-ին Գերմանիայի կանցլերն ընտրվել է փակ քվեարկությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: