Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ որևէ մեկը ցանկանում է օգտակար լինել, և խոսքը գնում է դրամական հոսքի, աջակցության մասին, պարտավոր ենք հանդիպել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` անդրադառնալով` «Չումբո» նախաձեռնող խմբի այն հայտարարությանը, թե ԿԳ նախարարի հետ հանդիպումից հետո որոշվել է ՀՀ բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի ու այլ կրթական հաստատությունների միջոցառումների, կրթամշակութային միջոցառումների, Վերջին զանգի տոնախմբությունների կազմակերպում վստահել «Չումբո» նախաձեռնող խմբին:
«Հանդիպումից հետո կարող ենք ասել, որ որևէ ծրագիր չկա, որևէ ֆինանսական հոսքի հստակություն չկա, և այս թեման փակ է: Այդ մասին նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել»,- պարզաբանեց նախարարը:
Հարցին` ինքն ինչպե՞ս է վերաբերվում այդ նախաձեռնության աշխատանքին, Մկրտչյանը պատասխանեց. «Նախաձեռնության համար պետք է հստակ ծրագիր լինի, որպեսզի կարողանանք գնահատել, ծրագիրը պետք է ունենա ֆինանսական միջոցների հաշվետվություն. եթե առանձին միջոցառում է, օրինակ, վարձում են պարուսույցներ և երեխաներին դասերից հետո պարել են սովորեցնում, որևէ խնդիր չունենք, որովհետև գիտենք` պարուսույցներն ովքեր են: Կամ` հատուկ կարիք ունեցող երեխաներին օգնություն են ցուցաբերում: Դրանք առանձին միջոցառումներ են, որ միշտ կարող ենք քննարկել, բայց եթե խոսում ենք համալիր ծրագրի մասին, ապա պետք է հասկանանք` ովքեր են, ինչ ֆինանսական հոսքեր կան, որտեղից են գոյանում, եթե դրսից են` ՀՀ-ից դուրս են հովանավորները, ինչ ընկերություն է ներկայացնում, ինչպես են գոյանում նրանց միջոցները: Առանց ամենը հստակեցնելու` ծրագրի մասին խոսել չենք կարող»: