Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը պաշտոնապես որևէ փաստաթուղթ չի ներկայացրել բնապահպանության նախարարություն. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ օրերս «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացումը։
Բնապահպանության նախարարը նշեց, որ ընկերությունն իրենց չի ներկայացրել փաստաթուղթ, որում նշված կլիներ, թե ինչ ծրագիր է այն իրենից ներկայացնում, ինչ մեթոդներ են օգտագործվելու կամ նախատեսված էին օգտագործել երկրաբանահետախուզական աշխատանքների համար:
«Մենք միայն հայտարարություն ունենք, որևէ փաստաթուղթ ներկայացված չէ։ Օրենքի համաձայն՝ նրանք պետք է նախապես հանրային քննարկումներ կազմակերպեին՝ հանրության տեսակետը ճշտելու համար: Բայց, որպես բնապահպանության նախարար, գոհունակությամբ պետք է փաստեմ, որ այդ հանքարդյունաբերությունը նվազեցնելու կամ չիրականացնելու նախաձեռնությամբ հանդես գալը գնահատելի և ողջունելի է»,- ասաց նախարարը:
Ըստ նրա՝ այլընտրանքային ծրագրեր առաջարկելը շատ ավելի ճիշտ է, այսինքն՝ պետք է փորձեն բնության բարիքներն այլ տեսակետից օգտագործել, այլ ոչ թե որպես ընդերքի շահագործում: