|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանը Եվրոպային գազն անվճար չի մատակարարի, եթե ԵՄ երկրները հրաժարվեն դրա դիմաց վճարել ռուբլիով։ Այս մասին PBS-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ինքը դեռ հստակ չգիտի, թե ինչպես կվարվի Մոսկվան, եթե Բրյուսելը հրաժարվի, իշխանությունները կուսումնասիրեն հնարավոր տարբերակները, երբ ԵՄ-ի վերջնական որոշումը կայացվի։ «Սակայն այս առումով մենք մտադիր չենք բարեգործությամբ զբաղվել` անվճար գազ ուղարկել Արևմտյան Եվրոպա»,- ընդգծել է Պեսկովը` հավելելով. «Չկա վճարում, չկա գազ»։