|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հուլիսի 15-ին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Արզու Նագիևը թուրքական IPN հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ միայն այդ օրը և միայն Ադրբեջանի Զինված ուժերի Թովուզ և Ղազախ շրջաններում թաղվել են 15 սպանված զինծառայողներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի դրությամբ Ադրբեջանը ճանաչել էր 11 զինծառայողի կորուստ: Հուլիսի 15-ին կորուստները պաշտոնապես չեն հաղորդվել: Միևնույն ժամանակ, այդ 11 սպանված զինծառայողների կեսը եղել են Ադրբեջանի այլ շրջաններից՝ Սումգայիթից, Ագստաֆայից և այլն: Ադրբեջանի պատգամավորի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը մեծ թվով կորուստներ է թաքցնում տեղի զինծառայողների շրջանում՝ ծագումով Թովուզի շրջանից: Հաշվի առնելով նաև Ադրբեջանի Զինված ուժերի կորուստները հուլիսի 16-ին ձախողված դիվերսիաների արդյունքում, ադրբեջանական կորուստներն ավել են։