Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փետրվարի 7-ին երեկոյան Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում Աֆրինի քրդական ուժերը բախումներ են ունեցել Թուրքիայի բանակի հետ։ Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ hարձակումը տեղի է ունեցել Աֆրինի Բյուլբյուլ և ալ Մասկի շրջաններում։ Քուրդ զինյալների կողմից հակատանկային հրթիռներով իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 2 թուրք զինվոր։
Ըստ Ermenihaber-ի՝ նույն օրը թուրք-քրդական բախումներ են գրանցվել Աֆրինի Դարմըք լեռան մոտակայքում։ Վիրավորվել է առնվազն 8 թուրք զինվոր, որոնց կարողացել են հասցնել Թուրքիայի Քիլիս նահանգ։ Քուրդ զինյալները հարձակման ժամանակ կիրառել են գնդացիրներ։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ Այս պահի դրությամբ, ըստ թուրքական պաշտոնական տվյալների սպանված քուրդ զինյալների թիվը կազմում է 999-ը։