Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակում է ելույթ ունենալ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից առաջադրված` ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Նա իր ելույթում անդրադարձավ արտագաղթին:
«Արտագաղթի մասին խոսելիս կարող ենք տարբեր մոտեցումներ ունենալ: Նախ` մարդկային տեղաշարժերը, միգրացիոն երևույթները 21-րդ դարի երևույթ են: Արտագաղթի երևույթը կարող է դիտարկվել որպես դեմոգրաֆիկ երևույթ, իսկ դեմոգրաֆիկ խնդիրներ ունեն գրեթե բոլորը` մեր հարևաններից սկսած: Եթե ծանոթ ենք արտագաղթի այն թվերին որ մեր հարևան պետություններում կան, կարծում եմ` չենք զարմանա, որ նրանք շատ չեն տարբերվում Հայաստանից, և հնարավոր է, որ ավելի մեծ են թվերը»,- ասաց նա` շեշտելով, որ ժողովրդագրական խնդիրներ ունեն նաև ավելի մեծ պետությունները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները:
Ըստ Սարգսյանի` ժողովրդագրությունն ունի մի քանի խնդիրներ, և առաջինը արտագաղթն է, իսկ ցավալին այն է, որ ներգաղթը բավարար չէ: «Մարդկանց չես կարող արգելել ճանապարհորդել` տեղափոխվել մի տեղից մյուսը, սակայն եթե ճիշտ բալանս ունես, եթե ներգաղթն ավելի մեծ է, քան արտագաղթը, շատ ավելի լավ: Սակայն մեր դեպքում այդպես չէ: Արտագաղթը գերակշռում է»,- ասաց նա:
Հաջորդ ժողովրդագրական խնդիրը, ըստ ՀՀ նախագահի թեկնածուի, այն է, որ այս տարիների ընթացքում Հայաստանը կամաց-կամաց վերածվում է մի մեծ մայրաքաղաք-երկրի: «Հայաստանը սկսում է սեղմվել դեպի Երևան, իսկ Երևանն էլ` դեպի Երևանի կենտրոն: Սա մեծ խնդիր է, որին պետք է ուշադրություն սևեռել և գտնել որևէ լուծում` լինի հարկային, վարկային ծրագրերի միջոցով, թե` քաջալերում: Պետք է մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերին, որոնք կարոտ են այդ ուշադրությանը: Իհարկե, այստեղ Սփյուռքը մեծ դեր ունի, մեծ դեր ունենք նաև մենք»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց, որ իր համար տարօրինակ է, որ մենք մեր ազգային արժեքների գնահատման ճանապարհին շատ պարզ քայլեր չենք կատարում: Նա օրինակ բերեց, թե քանի հարյուրհազարավոր զբոսաշրջիկներ ունենք, որ մեկնում են Վրաստան, իսկ Արցախ, Գյումրի գնացողների թիվն ավելի քիչ է: «Արցախը փայլուն, գեղեցիկ աշխարհ է: Չգիտես` ինչու, մենք չենք այցելում այդ գեղեցիկ աշխարհը, չենք այցելում Գյումրի, հեռավոր գյուղեր»,- ասաց Սարգսյանը: