Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը հայտնեց, որ 2017 թվականին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը հագեցած էր:
«ԵՄ-ն ՀՀ քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից մեկն է, և անցնող մեկ տարվա ընթացքում տարբեր հանդիպումներ, բարձրաստիճան այցեր ու քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել, այդ թվում` ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի ներգրավվածությամբ»,- նշեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ այս օրերին ավարտին է հասցվել ՀՀ–ԵՄ գործընկերության առաջնայնությունների փաստաթուղթը, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հետ ուղղորդելու է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը 2017-2020 թթ. ընթացքում։
«Ընթացքի մեջ է նաև նշված ժամանակահատվածում ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք «Միասնական աջակցության շրջանակ» փաստաթուղթը, որը համակարգվում է ՀՀ փոխվարչապետի կողմից։ Ավարտվել են նաև «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մշակույթ բաղադրիչին և ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին միանալու բանակցությունները»,- հայտնեց Նազարյանը։
Նա նաև նշեց, որ տարվա սկզբին շարունակվեցին և ավարտին հասցվեցին ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները։