Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով: Երեկ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Բաբլոյանը տեղեկացրել է, որ օպտիմալացրել է ԱԺ նախագահի աշխատակազմն ու աշխատանքից ազատել 22 խորհրդականներից և օգնականներից 16-ին:
«Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, և նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներին»,- երեկ ասել է նա՝ նաև նշելով ԱԺ աշխատակազմի, հանձնաժողովների փորձագետների օպտիմալացման անհրաժեշտության մասին: Նկատենք, որ Աժ-ում այս տարիներին ձևավորվել է ԱԺ նախագահի խորհրդականների և օգնականների հսկա բանակ, երբ խորհրդարանի ամեն հաջորդ ղեկավար չի ազատել նախորդի կադրերին, բայց և աշխատանքի է տեղավորել իր մերձավոր շրջապատին:
Եվ այսպես՝ ԱԺ նախագահի խորհրդականներն են դարձել նաև մեծ հարստության տեր անձինք՝ Վահագն Գրիգորյանը, որ նաև զբաղված է նավթային բիզնեսով, «Միսս Հայաստան» մրցույթի անցկացմամբ, ԱԺ իրավաբանական վարչության նախկին աշխատակից, նախկին դատախազ Սեյրան Յուզբաշյանը և էլի շատերը: Ընդ որում, նրանց մի մասն այս ընթացքում ամիսներով չի ներկայացել աշխատանքի, բայց և ստացել է 400-500 հազար դրամ աշխատավարձ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համար