|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Տեղի է ունեցել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Տեղի է ունեցել հանդիպումը, քննարկվել են բազմաթիվ հարցեր, սակայն բովանդակային մասով մանրամասներ ասել չեմ կարող: Այս պահին ֆիքսում ենք փաստը»,- ասաց նա:
Իսկ կսատարե՞ն թեկնածուին, պատգամավորն ասաց, որ պետք է տեղի ունենա Գագիկ Ծառուկյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հանդիպումը, այդ ժամանակ կլինի վերջնական եզրահանգում, որոշում կկայացվի, և կտեղեկացնեն:
Գագիկ Ծառուկյանի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հանդիպման օրը ևս հստակեցված չէ: «Այն կկայանա առաջիկա օրերին»,- ասաց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր Արմեն Սարգսյանի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հանդիպումը: