կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-14 11:40
Հասարակություն

Պետոն՝ զինվորի կյանքը փրկելու ճանապարհին զոհված հրամանատարը

1994 թիվ...փետրվարի 14...

Թուրքերի կողմից ականապատված դաշտում վիրավորվել էր հայ զինվոր...

Օգնություն ցուցաբերելու համար շտապօգնության մեքենան չէր համարձակվում առաջանալ: Հրամանատարը, չնայած սպառնացող ստույգ վտանգին, չէր կարող անտարբեր լինել իր զինվորի նկատմամբ: Նա նստում է շտապօգնության մեքենայի ղեկին և միայնակ շտապում դեպի զինվորը՝ նրան մարտադաշտից դուրս բերելու:

Մի քանի ակնթարթից լսվում է պայթյուն… Ընկնում է հրամանատարը՝ Պետոն:

* * *

Պետրոս Արշալույսի Ղևոնդյան (Պետո), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս:

Ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ,Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատար։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը: Մահացել է 1994 թվականի փատրվարի 14-ին Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ:

1996 թվականին ԼՂՀ-ի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով: Նույն թվականին ՀՀ-ի կողմից պարգեւատրվել է Արիության մեդալով, ավելի ուշ ստացել «Ոսկե արծիվ» շքանշան՝ արժանանալով Արցախի հերոսի կոչմանը: