կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-30 10:38
Հասարակություն

Պետոն…

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի լավագույն ներկայացուցիչներից` ՀՅԴ անդամ, հրամանատար Պետոյի՝ Պետրոս Ղևոնդյանի ծննդյան տարեդարձն է: Նա կդառնար 53 տարեկան:

Պետոն ծնվել է 1964թ. հունվարի 30-ին Պռոշյան գյուղում։ Ղարաբաղյան շարժման տարիներին նա, որպես կամավոր, մեկնել է Արցախ։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման գործողությանը:

Պետոն, լինելով Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, մշակել և առանց զոհ տալու իրականացրել է Օմարի լեռնանցքի գրավման դժվարին ծրագիրը:

Նա զոհվել է 1994թ. փետրվարի 14-ին Քելբաջարում՝ 30 տարեկան հասակում:

Հետմահու Պետոն պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով, Արիության մեդալով, ավելի ուշ ստացել է «Ոսկե արծիվ» շքանշանը` արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը: