կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-12 12:13
Քաղաքական

Տնտեսական կարգը Հայաստանում պետք է ամբողջությամբ վերանայվի. Արմեն Ռուստամյան

Տնտեսական կարգը Հայաստանում պետք է ամբողջությամբ վերանայվի. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով` խորհրդարանական համակարգին անցնելով` Հայաստանն ավելի ժողովրդավարական է դարձել: ԱԺ ճեպազրույցների ժամին նա նաև նշեց, որ նման կարծիքի է միջազգային հանրությունը:

«Այս համակարգը, որը փոխել ենք, կարևոր է, որ այն կիրառման փուլում համապատասխանի այն նպատակին, որ առաջ ենք քաշել խորհրդարանական համակարգին անցնելու համար: Սա կարևոր է գերմիահեծան համակարգը վերափոխելու համար: Իսկապես, Հայաստանն ավելի ժողովրդավարական համակարգ է ընտրել, անցում է կատարվել ավելի ապակենտրոնացված համակարգի, այդ ապակենտրոնացումը պետք է լիարժեք իրականացնել»,- ասաց նա:

Ռուստամյանը չի հերքում, որ այստեղ կարող են լինել խնդիրներ, կարող է տպավորություն առաջանալ, որ իշխանության ապակենտրոնացումը լիարժեք չի իրականացվում: «Սահմանադրության պահանջ է ապակենտրոնացումը, իսկ Սահմանադրություն հարգել պարտավոր ենք: Այդ մեխանիզմներն իրականացնելու ենք, անպայման տեղի է ունենալու իշխանության ճյուղերի տարանջատում»,- ասաց նա` օրինակ բերելով դատական իշխանության անկախացումը:

Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ Բյուրո-ԳՄ հայտարարության մեջ հիմնական հարցերից մեկը, որը կարևորել են, վերաբերում է կառավարության կառուցվածքին և պետական համակարգին առընթեր մարմինների ստեղծման խնդրին: «Այդ դաշտում պետք է կարողանանք այնպես անել որ կառավարություն- նախարար գործառույթները կարողանանք տարանջատել, այնպիսի վիճակ չլինի, որ վարչապետը կարողանա փոխարինել նախարարներին»,- ասաց նա:

Ռուստամյանի կարծիքով` Հայաստանում դեռ կա իներցիոն մտածելակերպ, որ համակարգը չի փոխվել, սակայն քանի նրբություններին հասարակության լայն շրջանակները ծանոթ չեն, տպավորություն է, որ ոչ մի բան չի փոխվել: «Գտնում ենք, որ այս տպավորությունը գոյություն ունի: Պետք է դա կարողանանք ցրել, գործընթացների արագ իրականացման հետևանքով այս մտածելակերպը կցրվի»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի` տնտեսական կարգը պետք է Հայաստանում ամբողջությամբ վերանայվի: Նա նշեց, որ մշակումներ են անում, որ ներկայացնեն, թե, իրենց պատկերացմամբ, սոցիալական կարգն ինչպիսին պետք է լինի: «Պետք է այնպես անենք, որ Հայաստանում չլինի այնպիսի մարդ, որ չկարողանա իր սոցիալական խնդիրները լուծել»,- եզրափակեց նա: