կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-05 15:02
Հասարակություն

Արամ Աթեշյանը` Պոլսո պատրիարքության Հոգևոր խորհրդի նոր ատենապետ

Արամ Աթեշյանը` Պոլսո պատրիարքության Հոգևոր խորհրդի նոր ատենապետ

Կ.Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ Արամ արք. Աթեշյանը ընտրվել է Հոգևոր խորհրդի ատենապետ` երեկ տեղապահ ընտրված Սահակ եպ. Մաշալյանի փոխարեն, որը, որպես տեղապահ, այլև իրավունք չուներ ատենապետության:

«ԶԵԿՈՅՑ
ԿՐՕՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ

Պատրիարքական Աթոռոյ Պատկառելի Կրօնական Ժողովը 5 Յուլիս 2019, Ուրբաթ, ժամը 10.00-ին գումարուեցաւ նախագահութեամբ՝ Պատրիարքական Տեղապահ Բարձր. Տ. Սահակ Ս. Եպսկ. Մաշալեանի։

Նկատելով, ժողովի ատենապետին Պատրիարքական Տեղապահի պաշտօնին ընտրուած ըլլալու պարագան, Գերշ. Տ. Արամ Ս. Արքեպս. Աթէշեան նախագահ Սրբազան Հօր առաջարկով եւ ժողովական հայրերու միաձայնութեամբ կոչուեցաւ ժողովի ատենապետութեան։

5 Յուլիս 2019»