կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-10 10:16
Տարածաշրջան

Սիրիայի հարցով ոչ մի ափսոսանք չունեմ․ Դավութօղլու

Սիրիայի հարցով ոչ մի ափսոսանք չունեմ․ Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Սիրիայում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները։ Ըստ Demokartahber-ի՝ նա նշել է, որ Թուրքիան երբեք էլ գաղտնի ծրագրեր չի ունեցել Սիրիայի հարցով։

«Սիրիայի հարցով ոչ մի ափսոսանք չունեմ։ Ինչպես միշտ, այնպես էլ վերջին յոթ տարվա ընթացքում Սիրիայի հետ մեր քաղաքականությունը եղել է անկեղծ, սկզբունքային և ռազմավարական»,- նշել է Դավութօղլուն։

Անդրադառնալով Թուրքիայի ռազմական գործողություններին Սիրիայում՝ նա պնդել է, որ դրանք միայն Թուրքիայի անվտանգության համար են։