Փոխարժեքներ
12 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձավ Թեղուտի պղնձի հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի կողմից 1200 աշխատողի հետ պայմանագիրը լուծելու խնդրին: Նա կառավարության ներկայացուցիչներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նման գործարքների դեպքում սանկցիաներ չպետք է կիրառվեն: Նաև` այս ընթացքում բնությանն ի՞նչ վնաս են հասցրել Թեղուտի պոչամբարից Դեբեդ և Շնող գետերը թափված թունավոր ջրերը, և ինչպե՞ս են այդ հետևանքները վերացվելու:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ հարցին պետք է պատասխաներ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, սակայն նա գործուղման է:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով հարցի բնապահպանական մասին, ասաց, որ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը նմուշառմամբ պոչամբարում չի հայտնաբերել սահմանված նորմայից բարձր աղտոտում: Նա նաև հայտնեց, որ Թեղուտի ընդլայնման նախագիծը ներկայացվել է փորձաքննության, իսկ հայտներն ուղարկվել են լրամշակման: