|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երևանում հասարակական տրանսպորտի նոր ցանցի վարորդների համար կսահմանվեն հստակ չափորոշիչներ. ղեկին չծխելն ու հեռախոսով չխոսելը նվազագույն պահանջներն են լինելու: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը։
Ըստ նրա` մտավախությունը, թե վարորդների թիվը կարող է էականորեն կրճատվել, անտեղի է: «Վարորդների լրացուցիչ պահանջ կունենանք, քանի որ նրանք երկու հերթափոխով են աշխատելու, ուստի կրճատումներ չեն էլ սպասվում»,- ասաց Նիկոյանը:
Նա նշեց նաև, որ կանգառներում կլինեն չվացուցակներ: