| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունների հանդիպման ժամանակ ամերիկյան կողմն ասել է, որ ցանկանում է Մոսկվայի հետ նորմալ հարաբերություններ՝ ընդգծելով, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ամերիկյան արտաքին քաղաքականության հիմքը ԱՄՆ ազգային շահերի պաշտպանությունն է. այս մասին ամերիկացի բլորգներ Էնդրյու Նապոլիտանոյին, Լարի Ջոնսոնին և Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ՌԴ-ի և Միացյալ Նահանգների շահերը երբեք նույնական չեն լինի, դրանք չեն կարող համընկնել նույնիսկ 50%-ով, բայց պետք է խոսել միմյանց հետ, ու երբ դրանք համընկնում են, նման իրավիճակներում մենք՝ որպես պատասխանատու քաղաքական գործիչներ, պետք է ամեն ինչ անենք այդ նմանությունները զարգացնելու, դրանք գործնականում կիրառելու համար, որպեսզի դրանք զարգանան ի շահ կողմերի՝ լինեն դա տնտեսական, ենթակառուցվածքային նախագծեր, թե այլ բաներ», - նշել է Սերգեյ Լավրովը։
Արտգործնախարարի խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի հետ հարաբերություններում կիրառում է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների տրամաբանությունը, երբ կողմերը քննադատում են միմյանց, բայց միաժամանակ նաև երկխոսություն կա։