կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-17 19:18
Քաղաքական

ՀՀ վարչապետն ու նախագահը հանդիպել են

ՀՀ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը:

Շնորհավորելով Սերժ Սարգսյանին՝ երկրի նախագահն ասել է. «Հաշվի առնելով Ձեր անցած ուղին, կազմակերպչական մեծ փորձն ու հմտությունները, մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս պատասխանատու պաշտոնում ևս Ձեր ողջ ներուժը կծառայեցնեք մեր հայրենիքի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը»: Հանրապետության նախագահը վարչապետին մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք: