կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-16 19:00
Հասարակություն

Ի նպաստ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին՝ հիմնվեց «Սուրբ Յակոբեանց Ասպետներ» հիմնադրամը

 Ի նպաստ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին՝ հիմնվեց «Սուրբ Յակոբեանց Ասպետներ» հիմնադրամը

«asbarez.com»- Դեկտեմբերի 11-ին Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջանորդարանում կազմակերպվել էր ընդունելություն ի պաիվ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի։

Ընդունելությանը ներկա էին Արեւմտյան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը, նախկին առաջնորդ Վաչէ արք. Յովսէփեանը, Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպս. Նալպանտեանը, հոգեւորականների դաս, բարերարներ, ազգային գործիչներ, նախկին սաղիմահայեր, ինչպես նաեւ հավատացեալներ եւ հյուրեր։

Իր բարի գալուստի խոսքում առաջնորդ սրբազան հայրը ներկայացրեց պատրիարքին՝ վեր հանելով նրա քաջարի կեցվածքը եւ սկզբունքայնությունը: Ապա, խոսելով Երուսաղեմի հայկական շրջանի մասին՝ սրբազանը կարեւորեց Սուրբ Յակոբեանց միաբանության առաքելությունը եւ դերակատարությունը, որ ոգով եւ նախանձախնդրությամբ պահպանում է եւ տեր է կանգնում տերունի սրբատեղիներին։

«Հայկական Երուսաղեմը յուրաքանճյուր հայորդու հոգու վերածննդյան վայրն է։ Մեր նախահայրերը դարեր շարունակ ուխտագնացություններ են կատարել դեպի Երուսաղեմ։ Տիրոջ անցած ճանապարհներով անցնելով՝ հավատացյալը Աստծու որդու կյանքի դրբագները եւ գործած հրաշքները ներքնապես ապրում է»,-ասել է Յովնան սրբազանը եւ ի պաշտոնե հայտարարել, որ այսօր հիմքն է դրվում «Սուրբ Յակոբեանց Ասպետներ» (Knights of Saint James) հիմնադրամի, որի նպաստն ամբողջությամբ  պետք է նվիրաբերվի Երուսաղեմի պատրիարքությանը։

Թեմակալ առաջնորդի խոսքից հետո, իր սրտի խոսքն է հղել պատրիարք հայրը՝ շնորհակալություն հայտնելով սիրալիր ընդունելության համար։ Նուրհան սրբազանը անդրադարձել է Երուսաղեմի պատրիարքության դիմագրաված դժվարություններին եւ  մարտահրավերներին, կարեւորելով այն իրողությունը, որ այսօր հայությունը Երուսաղեմում շարունակում է հավասար իրավունքներ պահպանել թե՛ Հռոմի եւ թե Հույն Ուղղափառ եկեղեցիներւ նման։ Նա կոչ ուղղեց եւ հրավիրեց հավատացյալներին՝ այցելելու Երուսաղեմ, վերանորոգելու իրենց ուխտը եւ աղոթք բարձրացնելու տերունի սրբավայրերում։