Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Ելք» դաշինքն ընդդեմ թանկացումների երթ է սկսելու «Մոսկվա» կինոթատրոնի մոտից: Նախքան երթի մեկնարկը լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց պայքարը շարունակական է լինելու:
«Ինչ վերաբերում է պարտության չտանելուն, ես հայտարարել եմ հետևյալը` այն ժամանակ, որ ժողովրդին հրավիրենք փողոց` իշխանափոխություն իրականացնելու, դա պետք է տևի մեկ շաբաթ և ոչ ավելին: Այսօր մեր կարգախոսն է` «Ո'չ թանկացումներին», ինչ կլինի հետո, կտեսնենք հետո»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ իշխանափոխության պահանջը վաղուց է դրված, դա իրականացնելու համար պետք է հավաքվի կրիտիկական զանգված:
Փաշինյանը խուսափեց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին կարծիք հայտնելուց: «Այսօր մենք իրականացնում ենք միջոցառում, մեր այսօրվա այստեղ լինելը նվիրված է միջոցառումներին, և կարգախոսն է «Ո'չ թանկացումներին»»,- ասաց նա: