Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Armtimes.com-ը գրում է. «ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում թեեւ Էդուարդ Շարմազանովը չբացահայտեց 4-րդ նախահագի իրենց թեկնածուի անունը, սակայն «Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ հասան, որ նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է:Մեր աղբյուրը միանգամից բացառեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի թեկնածությունը: Վաղը պաշտոնապես Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին կառաջարկի լինել իրենց թեկնածուն:Երեկ գրել էինք, որ այս օրերին ակտիվորեն խոսվում է, որ նախագահի ամենահավանական թեկնածուն, որին ավելի վաղ բնութագրել էր նաև ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը, ներկայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է:
Դեռևս 2013 թվականին «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե ինչ նպատակով և ում համար են Սահմանադրության մեջ մի քանի կոնկրետ փոփոխություններ արվում` երկրի նախագահի մասով: Գրել էինք, որ ամեն ինչ արվում է Արմեն Սարգսյանի համար դեպի նախագահական նստավայր ուղի բացելու նպատակով: Հիշեցնենք, հին Սահմանադրության հոդված 50-ի համաձայն, Հանրապետության նախագահ կարող էր ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Դեռ 2013 թվականին Սերժ Սարգսյանի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Վիգեն Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին ուղարկել էր առաջարկ, ըստ որի այս շեմը պետք է իջեցվի: Հենց այդ նույն շրջանում՝ 2013-ի սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ( սույն պաշտոնում 2013-ին նա նշանակվեց երրորդ անգամ):
Արմեն Սարգսյանը վաղուց Հայաստանում չի բնակվում, սակայն, միջազգային կոնվենցիաների համաձայն՝ տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք: Ուրեմն՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք, եւ հետևաբար Արմեն Սարգսյանն էլ բնակվում է ՀՀ-ում»: