կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-08 21:40
Իրավական

«Ճվճըվ Արոյի» որդու մասնակցությամբ ՃՏՊ-ում վիրավորված երկրորդ ոստիկանը մահացավ

«Ճվճըվ Արոյի» որդու մասնակցությամբ ՃՏՊ-ում վիրավորված երկրորդ ոստիկանը մահացավ

«Ճվճըվ Արոյի» որդու մասնակցությամբ ՃՏՊ հետևանքով վիրավորված ՃՈ ոստիկանը` 34-ամյա Խաչիկ Գասպարյանը, հիվանդանոցում մահացել է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Պատահարի հետևանքով ավելի վաղ մահացել էր ՃՈ ոստիկան, երկրորդ ոստիկանը` ծանր վիրավորվել էր:

Նշենք, որ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ,  այսօր 04:13-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ.) և «BMW X6» մակնիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. Դ.-ը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1984 թ. ծնված Խաչիկ Գասպարյանին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: