կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-09 17:35
Հասարակություն

Փող չկա՞, թե՞ վերաբերմունքն է փոխվել 10 լավագույն մարզիկների նկատմամբ․ Ավետիսյանը՝ փոխնախարարին

Մեր դրոշը նաև բարձր են պահում,  միջազգային հանրությունը դրա մասին իմանում և տեսնում է  մեր լավագույն մարզիկների շնորհիվ, բայց  վերջերս  տեղեկացա  մտահոգության, բողոքի մասին․  2019 թվականից Հայաստանի 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ պարգև էր տրամադրվում, որը շատ մեծ ոգևորություն էր առաջացրել մարզաշխարհում, բայց նախորդ տարի այն զգալիորոն պակաս է տրվել ․ ի՞նչ է փոխվել, որ 2021 թվականին 5 մլն դրամի փոխարեն Հայաստանի լավագույն 10 մարզիկներին կառավարությունը վճարել է 3.9 մլն դրամ։ Փող չկա՞, թե՞ վերաբերմունքն է փոխվել 10 լավագույն մարզիկների նկատմամբ․ ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանին խորհրդարանում հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը պատասխանեց, որ պատգամավորի թույլտվությամբ հարցը կփոխանցի մյուս փոխնախարարին՝ Կարեն Գիլոյանին։

Արձագանքելով  փոխնախարարին՝ Թադևոս Ավետիսյանը նշեց․ «Մարզիկների և մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչների դժգոհությունն այն մասին է, որ ձեր նախարարությունը պատշաճ կերպով չի արձագանքում այս հարցին, պարզաբանում չի տալիս»։

Նա նաև նշեց, որ դա կարևոր խնդիր է և վերաբերում է բազմաթիվ մարդկանց, որոնք ՀՀ դրոշը բարձրացնում են միջազգային ասպարեզներում և պատիվ են բերում ՀՀ-ին:

Մանրամասն՝ տեսանյութում։