|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Անթալիայի բանտերից մեկի կալանավորները բաց նամակ են հղել՝ բարձրաձայնելով բանտում անարդարությունների և իրենց դեմ անհիմն սահմանափակումների մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ բանտարկյալները հատկապես բարձրացրել են այն հարցը, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ամսագիրն ու գիրքն արգելվել են: Նրանք պատմել են, որ բանտապետն այդ արգելքը սահմանել է «քարոզչությունը» չխթանելու համար: Բանտարկյալները պատմել են նաև ուսանողական տարիքի կալանավորների մասին, ովքեր, նրանց խոսքով, զրկված են դասագիրք ստանալու իրավունքից:
Կալանավորների նամակին դեռևս ոչ ոք չի արձագանքել: