կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-19 09:56
Իրավական

ՊՆ-ին Կարագի փոխարեն մարգարին վաճառելու գործով 3 աշխատակից է անցնում. «Ժամանակ»

ՊՆ-ին Կարագի փոխարեն մարգարին վաճառելու գործով 3 աշխատակից է անցնում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառելու փաս­տով հարուցված քրգործով 3 աշխատակից է անցնում: Նրանք ձերբակալված չեն, ստորագրությամբ ազատ են ար­ձակվել: Մեր տեղեկություննե­րով՝ ՊՆ-ի տենդերը շահած ըն­կերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «էլայզեռ» ՍՊԸ-ն, կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ:

Նույն տեղե­կությունների համաձայն՝ ընկե­րություններից մեկը հենց Եղիշե Մարգարյանին է պատկանում, և հենց ՍԱՊԾ պաշտոնյայի ճնշման ներքո են աշխատա­կիցները փորձաքննության վերջնական արդյունքներում կեղծիք կատարել և ներկրված մարգարինը կարագի տեղ ներ­կայացրել: Սակայն, որքան էլ հետաքրքիր է, գործի քննու­թյան ժամանակ աշխատակից­ները չեն խոստովանում գործադրված ճնշման մասին, այլ, հավանաբար վախենալով հե­տագա ճնշումներից, ցուց­մունքներում գրում են, որ իրենք են սխալ փորձաքննություն արել:

Մեր տեղեկություններով, սակայն, ԱԱԾ-ն գործի քննու­թյան ժամանակ արդեն համոզ­վել է, որ ոչ մի փորձաքննություն էլ չի իրականացվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: