|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց 2018թ. Հայաստանում կայանալիք միջոցառումների կապակցությամբ: Մասնավորապես` 2018-ին, կայանալու են երեք խոշոր իրադարձություններ` Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբեր ամսին ֆրանկոֆոնիայի` Երևանում կայանալիք գագաթաժողովը:
Վարչապետի խոսքով` կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, ակնկալվում են նաև զբոսաշրջային այցեր: Այդ իսկ պատճառով տարածքային կառավարման և զարգացման նախարարին, տրանսպորտի նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, ՀՀ մարզպետերին, Երևանի ու Գյումրու քաղաքապետերին հանձնարարվեց երկամսյա ժամկետում համատեղ միջոցառումներ ձեռնարկել Երևանի, Գյումրու, այլ մարզկենտրոնների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարելավման վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարեց առանձնակի կարևորել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող և «Շիրակ» օդանավակայանից Գյումրի տանող ճանապարհները: