|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք արտահերթ ընտրություններում նեցուկ կկանգնի Լուիս Լոփեզի ընտրապայքարին:
Ըստ Asbarez-ի՝ Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը նշել է, որ Լոփեզը կարողացել է փաստել, որ ծանոթ է ամերիկահայությանը հուզող հարցերին և ըմբռնումով է մոտենում դրանց:
Լոփեզն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայ Դատին՝ ցուցաբերած զորակցության համար:
Կայքը նշում է, որ թեկնածում երկար տարիներ մոտիկ հարաբերություններ է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետական խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանի և Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Ատրին Նազարյանի հետ՝ միաժամանակ նեցուկ կանգնելով Զարեհ Սինանյանի, Շանթ Սահակյանի և Արտաշես Քասախյանի ընտրապայքարին:
Լոփեզի և նրա ընտրապայքարի մասին հավելյալ տեղեկությունները՝ www.luislopez.org կայքում: