Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանում մեկնարկել են «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումները` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ:
Լսումներին մասնակցում են ԵՄ անդամ մի շարք երկրների դեսպաններ, ինչպես նաև ԱՄՆ, Չինաստանի, Վրաստանի, Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում` Ռուսաստանի դեսպանները, քաղաքագետներ և ԱԺ պատգամավորներ:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ լսումները նպատակ ունեն հանրային իրազեկում կազմակերպել: «Համաձայնագրի հիմնական նպատակն է բարելավել և հեշտացնել ՀՀ քաղաքացիների կյանքը՝ այն ավելի բարեկեցիկ և արժանապատիվ դարձնելով»,- ասաց նա:
Աշոտյանի խոսքով` կարևոր է նաև հասարակությանը հաղորդակից դարձնել պայմանագրի կետերի կյանքի կոչմանը, իր հերթին խորհրադարանը ևս պետք է վերահսկողություն իրականացնի պայմանագրում գրված կետերը կյանքի կոչելու համար:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ամենակարևոր հարցը, որ համաձայնագրի ստորագրումից հետո տալիս են ՀՀ քաղաքացիները, մեկն է` ի՞նչ է տալու այս համաձայնագիրը ՀՀ յուրաքանչյուր ընտանիքի: «Այս լսումները միտված են սկսելու հանրային իրազեկման լայն արշավ: Հանրությունը պետք է այդ գաղափարները, ծրագրերը համարի իրենը: Դա է մեզ համար կարևոր մոտիվացիան լինելու, որովհետև համաձայնագիրը կմնա թուղթ, եթե այն կյանքի կոչելու քաղաքական կամք չլինի»,- ասաց Զոհրաբյանը:
Նրա կարծիքով` այս համաձայնագիրը հաջողության բանալի է մեզ համար, իսկ թե որքանո՞վ կհաջողվի այդ բանալիով փոփոխությունների հիմք դնել, կապված է այն բանից, թե որքանով քաղաքացիներին կդարձնեն մասնակից: