Առանց պատճառի չեղարկել են Դավութօղլուի հանդիպումն ուսանողների հետ
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր զայրույթն է հայտնել նոյեմբերի 27-ին առանց որևէ պատճառի իր և Մարմարայի համալսարանի ուսանողների հետ հանդիպման չեղարկման կապակցությամբ։
Ըստ Demokrathaber-ի՝ Դավութօղլուն նշել է, որ ոչ ոք չի կարող խոչընդոտել իր և ուսանողների հանդիպմանը։
«Ոչ ոք չի կարող պարիսպ դնել իմ և ուսանողների միջև»,- այսօր՝ Թուրքիայում ուսուցիչների տոնի առիթով միջոցառման ընթացքում, հայտարարել է նա։