|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ գիշեր 10 զինծառայող Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել՝ միջին և թեթև վնասվածքներով: Սյունիքի մարզպետարանից Tert.am-ին նաև տեղեկացրին, որ Գորիսի բժշկական կենտրոնից նրանք տեղափոխվել են զինվորական հոսպիտալներ:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 20-ի երեկոյան Սև լճի մերձակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։
Նշենք, որ այդ վիճաբանության տեսանյութերը լայնորեն տարածվել էին համացանցում, նախարարությունը հորդորել էր ձեռնպահ մնալ այդ տեսանյութերի տարածումից՝ մեկնաբանելով, որ դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը և նպաստում են լարվածության անհարկի ավելացմանը։
«Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ Հայկական ԶՈւ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»,- ասվում էր հայտարարության մեջ։