Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Դրա ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նիստում ներկայացվել են Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումների արդյունքները: Ըստ Շարմազանովի, հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, դրանք կարելի է բնութագրել որպես իրավամբ դաշնակցային հարաբերություններ, որոնք ունեն բարձր փոխադարձ վստահություն և հարգանք:Քննարկվել է նաև ՌԴ ԱԳ նախարարի այցը Երևան, որը դրական է գնահատվել:
Հարցին, թե ինչ նկատի ուներ Լավրովը, երբ շեշտել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթային կարգավորման մասին, Շարմազանովը կարծիք հայտնեց, որ դա ազդակ էր Ադրբեջանին, քանի որ հենց Ադրբեջանն է փորձում այդ փաթեթից առանձնացնել այս կամ այն սկզբունքը: Դրական է այն, որ չնայած ռուս-ամերիկյան կնճռոտ հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նրանք համակարծիք են:
«Ոչ թե լավատեսության կամ հոռետեսության հարց է, այլ պետք է իրատես լինել: Այս հարցը չի կարող լուծվել շուտափույթ, քանի դեռ Ադրբեջանը չի վերադարձել կառուցողական դաշտ»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ Լավրովի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրատեսական էին: Հիշեցնենք, որ Լավրովն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ բանակցությունները արագ չեն ավարտվի, և որ լավատեսություն չի կարող հայտնել ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հետ կապված: