|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սաուդյան Արաբիայում գտնվելիս իր հրաժարականի մասին հայտարարած` Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին իր ընտանիքի հետ հրավիրել է Ֆրանսիա:
Ըստ Demokrathaber-ի՝ Մակրոնն առանձնահատուկ շեշտել է, որ իր հրավերը բացարձակապես քաղաքական աքսորի առաջարկ չէ:
Ֆրանսիացի գործիչների խոսքով՝ Հարիրին մի քանի օրվա ընթացքում կմեկնի Փարիզ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին իր հրաժարականի մասին հայտարարած Հարիրին ընդունել է, որ Սաուդյան Արաբիայում իրեն պատանդ են վերցրել՝ ստիպելով հրաժարական տալ: Երեկ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նա շուտով կվերադառնա Լիբանան: