Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով այս օրերին ուսանողների դասադուլներին, որոնք տարկետման իրավունքի համար են իրականացվում, Շարմազանովը նշեց, որ դասադուլ անելը նրանց իրավունքն է: Ինքը իր ուսանող ժամանակ նույնպես դասադուլ է կազմակերպել գործող իշխանության դեմ` 1996թ-ին, ավելին` երկու օր հացադուլի են դիմել: Սակայն, Շարմազանովի խոսքով, այն ժամանակ իրավիճակն այլ էր: Բայց այսօր իրավիճակը տարբերվում է, քանի որ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպել բողոքող ուսանողների հետ և լսել նրանց:
«Այն ժամանակ, երբ հացադուլի էինք նստել նախագահականի դիմաց, ոչ ոք իշխանությունից չմոտեցավ մեզ ու չհարցրեց, թե ինչ բողոք ունենք: Ափսոսանքով պետք է նշեմ, որ դասադուլ անող ուսանողներից ոչ ոք չգնաց պաշտպանոթյան նախարարի հետ հանդիպմանը, որովհետև դեբատներից լավ ձևաչափ չկա: Միգուցե նրանց հետաքրքրում է ոչ թե արդյունքը, այլ` գործընթացը»,- ասաց Շարմազանովը:
Նա նաև հավելեց, որ դասադուլը չի ազդել իշխանությունների քաղաքական որոշման վրա, և որ պաշտպանելու են Վիգեն Սարգսյանի դիրքորոշումը: