կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-08 16:14
Սպորտ

Այս մեդալից հետո հասկացա, որ նորից կարող եմ հաջողությունների հասնել. Էդգար Ստեփանյան

Այս մեդալից հետո հասկացա, որ նորից կարող եմ հաջողությունների հասնել. Էդգար Ստեփանյան

Հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլի սկրեչ մրցաձեւում նվաճած արծաթե մեդալը հեծանվորդ Էդգար Ստեփանյանի համար առաջինն էր մեծահասակների մրցաշարում:  Եզրագիծը հատելուց հետո Էդգարը հուզված էր, բայց եւ հպարտ՝ իրենից հետ էր թողել օլիմպիական խաղերի մեդալակիրներին, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին.

«Բառերով չեմ կարող նկարարագրել՝ ինչ զգացի, երբ եզրագիծը հատելուց հետո տեսա մարզչիս ուրախությունը: Զգացված եմ, որ շատ հայեր եկել էին ինձ երկրպագելու:  Հասկանում եմ, որ կարողացա արդարացնել մարզչիս ու երկրպագուների սպասելիքները: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց առաջ ացնել աշխարհի ուժեղագույն մարզիկներից: Այս մեդալը թիմային աշխատանքի արդյունք է: Շնորհակալ եմ մարզչիս՝ Արմեն Գյոզալյանին: Նա իմ կողքին է ամեն պահ, օգնում է ինձ ցանկացած հարցում թե´ սպորտում, թե´ սպորտից դուրս: Ես էլ փորձում եմ նրան շնորհակալությունս ասել իմ հաջողություններով: Մեծահասակների խումբ անցումը միանգամայն այլ է, այստեղ պայքարը շատ մեծ է: Այս մրցումից հետո հասկանում եմ, որ կարող եմ նորից հաջողությունների հասնել: Պետք է պայքարեմ, շարունակեմ առաջ շարժվել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Էդգար Ստեփանյանը:

Հայ հեծանվորդի գլխավոր նպատակն է մասնակցել 2018թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը, ապա նվաճել Տոկիո-2020-ի ուղեգիր: Աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունք ստանալու են 24 լավագույնները.

«Գավաթի խաղարկությունում կարեւոր միավորներ վաստակեցի, որի արդյունքում վարկանիշային աղյուսակում դիրքս զգալիորեն կբարելավրեմ: Այս պահի դրությամբ վարկանիշային աղյուսակում 23-րդն եմ: Բայց դեռ ժամանակ ունեմ ավելի շատ միավորներ վաստակելու: Առաջիկայում պատրաստում եմ մասնակցել եւս մեկ մրցաշարի, որը ԱԱ-ի միավորներ է տալիս:

Հավատում եմ ուժերիս: Ցանկացած մրցման պետք է պատրաստվել լրջորեն: Եթե մի պահ թերագնահատես քեզ կամ չպահպանես մարզիկի օրակարգը՝ ճիշտ քնելը, սնվելը, ապա հաջողության հասնել չես կարող»,- նշեց հեծանվորդը: