Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ հոկտեմբերի 27-ի դեպքերը չի կապում արտաքին աշխարհից եկած ազդակների հետ։ Նա նաև նշեց, որ հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ։
«Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա։ Այն, ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է։ Այսօր հիշատակի օրն է, որը միշտ պետք է զգոն պահի մեզ, որ հանդուրժող լինենք և հարգենք այն ամենը, ինչ ստեղծել են դարերով մեր պապերը՝ տալով մեզ երկիր, և այսօր մենք պետություն ենք ստեղծել, որը պիտի կարողանանք ճիշտ կառուցել»,- նշեց ԱԺ նախագահը։
Բաբլոյանն ընդգծեց՝ բնական է, որ հանրությունը նման իրավիճակներում միշտ կարծում է, թե իրողությունը երբեք չի բացահայտվի: «Բացահայտված են մարդիկ, ովքեր դա իրականացրել են»,- նշեց նա։
Հարցին` եթե հոկտեմբերի 27-ը չլիներ պատմության մեջ, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը կզարգանար այնպես, ինչպես զարգանում է հիմա, թե՞ կլինեին այլ զարգացումներ, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է, և այդ առումով չեմ կարծում, որ տատանումները մեծ լինեին, և տարբերությունը մեծ լիներ։ Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց, և այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ»։