Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է լրագրողների այն հարցին, արդյո՞ք ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 7 տարվա զարգացման ծրագիր մշակելը չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հեռանալ պետական բարձրագույն պաշտոնից:
Շարմազանովը նախ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում մնալու է մինչև 2018թ ապրիլը, իսկ 7 տարվա զարգացման ծրագիր մշակելը դա պետական ազգային գործչի, իշխող քաղաքակա ուժի ղեկավարի և գործող նախագահի կողմից առաջ քաշված հանձնարարական է:ՀՀԿ-ն ստացել է մանդատ մինչև 2022թ-ը ղեկավարել իշխանությունը:
«Սերժ Սարգսյանը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է, անկախ այն բանից, թե այդ փաստը ում դուրը կգա, և ում դուրը չի գա: ԵՎ նա կշարունակի մնալ մեր առաջնորդը, թե ինչ կարգավիճակով և ոնց, ցույց կտա 2018թ-ի ապրիլը»,- ասաց նա: