|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանության ներսում օրերս մեծ համաձայնություն է կայացել, ըստ որի՝ Ժնևից վերադառնալու նախօրեին և դրանից հետո երկար զրույցներից հետո Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել Կարեն Կարապետյանին 2018 թ. ապրիլից հետո շարունակել աշխատել Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում:
«Սերժ Սարգսյանին հաջողվել է հասկացնել, որ Արցախի հիմնահարցի և Հայաստանի անվտանգության խնդիրների շուրջ վարչապետից ավելի ցածր որևէ պաշտոն չի տալիս լիարժեք բանակցելու և որոշումներ կայացնելու մանդատ, ուստի հենց այդ հիմնավորմամբ փոխվարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի գործառույթներում ոչինչ չի փոխվելու:
Նա շարունակելու է անցկացնել կառավարության նիստեր, զբաղեցնել կառավարության շենքը, նրան արտոնվելու է ազատ կադրային որոշումներ ընդունել:
Սերժ Սարգսյանն էլ վարչապետի պաշտոնում շարունակելու է զբաղեցնել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը:
Այժմ Հայաստանի նախագահի համար նստավայր են փնտրում: Չի բացառվում, որ ժամանակավորապես նորընտիր նախագահը կիսի նախագահական պալատը Սերժ Սարգսյանի հետ»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: