Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 15-ին, ժամը 08:07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 49-րդ կմ-ին «BMW» մակնիշի 35 GD 383 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ս.) կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներ՝ 1968 թ. ծնված Է. Մ.-ը, 1958 թ. ծնված Ա. և 2008 թ. ծնված Մ. Ս.-երը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: