Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից հետո, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանն ու բանակցությունների ներկա ընթացքի մասին հարցերին: Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արդեն հայտարարել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պատրաստ են հանդիպել ու բանակցել:
Հարցին, թե արդյո՞ք, այդ հանդիպմանն ընդառաջ, Հայաստանը ստացել է անվտանգության երաշխիքներ միջազգային հանրությունից, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Հանդիպումն ու անվտանգության երաշխիքներն իրար հետ պետք չէ կապել, չնայած գործընթացն, ընդհանուր առմամբ, երաշխիքների հետ կապված է: Իրականում կրակի դադարեցման ռեժիմը և ռազմական գործողությունների դադարեցման մասին կա 1995թ. եռակողմ՝ Հայաստան-Արցախ-Ադրբեջան համաձայնագիր, ուրեմն ռազմական գործողությունների դադարեցումը և վստահության մեխանիզմների ձևավորումը Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Այն, որ դրանից անցել է 20 տարի, և բանակցային գործընթացում առաջընթաց չկա, պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմամբ: Ինչպե՞ս կարելի է խոսել առաջընթացի մասին, եթե կողմերի միջև չկա վստահություն»,- ասաց փոխնախարարը:
Ըստ նրա` այն, որ Ադրբեջանը խուսափում է միջազգային հանրության առջև ստանձնած իր պարտավորություններից, արդեն իսկ հարցականի տակ է դնում ապագա համաձայնությունները:
Հարցին` ունե՞նք երաշխիք, որ բանակցությունների հեռանկարը կբացառի ռազմական գործողությունների վերսկսումը Ադրբեջանի կողմից, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե չունենք: Ի սկզբանե Բաքուն ընտրել էր ուժային քաղաքականությունը և չի հրաժարվում այդ քաղաքականությունից առ այսօր»: