Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ցանկացած պաշտոնյա նշանակման պահից ենթադրվում է, որ մի օր պետք է լքի իր պաշտոնը, բայց երբ խոսքը վերաբերում է զինված ուժերին և բանակին, ցանկալի է զերծ մնալ հորինված պատմություններից, որովհետև դրանք, իրոք, անառողջ մթնոլորտ են ձևավորում Այս մասին այսօր իր ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ իր հարաբերությունների վերաբերյալ` մամուլի հրապարակումներին:
«Ես շատ հարգում եմ խոսքի ազատությունը, մտքի ազատությունն՝ էլ ավելի, բայց բացարձակ չի մտնում նախարարի պաշտոնի նկարագրության մեջ ֆանտազիաները մեկնաբանելը: Դուք նստում եք երեկոյան սուրճի բաժակի շուրջ, որոշումներ եք կայացնում, նկարագրում եք` իմ աշխատասենյակում ինչ քննարկումներ են եղել: Ես նույնիսկ խնդրում եմ՝ Ազգային անվտանգությունը պետք է նայի, դուք կարո՞ղ է ժուչոկ, բան եք տեղադրում իմ սենյակում: Շատ մտահոգիչ է դա»,- ասաց նախարարը: