Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀԿ ԳՄ հերթական նիստն է տեղի ունեցել: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո նշեց, որ ՀՀ նախագահը ներկայացրել է ՄԱԿ-իԳլխավոր ասամբլեայի շրջանակներում իր հանդիպումների արդյունքները, անդրադարձ է կատարվել ՀՀ նախագահի ելույթի շեշտադրումներին:
«Դա համահայկական առաջնորդի ելույթ էր, որովհետև ՀՀ նախագահը խոսելով Արցախի խնդրի մասին, ներկայացրեց ոչ միայն ՀՀ դիրքորոշումը, այլև Հայրենիք-Սփյուռք համաժողովի ուղերձը, հստակ նշելով, որ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև Արցախի ու հայկական Սփյուռքի միասնական պահանջն է:Իր ելույթում ՀՀ նախագահը հստակ ասաց, որ Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր, այսինքն Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Արցախի անկախությանը այլընտրանք չկա: Սերժ Սարգսյանը նաև հստակ նշեց, որ Արցախի կոնֆլիկտը ոչ թե տարածքային վեճ է, այլ ուղիղ մարդու իրավունքների պաշտպանության խնդիր, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը անկյունաքարային է»,- ասաց Շարմազանովը:
ՀՀԿ նիստին խոսվել է նաև նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին կուսակցույան մասնակցության հարցը: «Գրեթե բոլոր խոշոր համայնքներում ՀՀԿ-ն ունենալու է թեկնածուներ»,- ասաց Շարմազանովը: