|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանում հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 593 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 26658 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 115765 վերջին մեկ օրում 2100 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 11010 պացիենտ, աճել է` 110-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 15036 անձ` վերջին մեկ օրում 473 անձ:
Ընդհանուր առմամբ, 459 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 153 է: